ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ եվ կիրառություն
Առանձնահատկություններ
- Մարտկոցային հետահար մուրճերը առավելագույն արդյունավետությամբ՝ ապահովում են նույն քանդման արդյունավետությունը, ինչ TE 2000 և ավելի մեծ հետահար մուրճերը, բայց առանց լրացուցիչ ծանրության։
- Աշխատանքի արագ մեկնարկ՝ անկախությունը հաճախ ոչ հուսալի էլեկտրամատակարարման աղբյուրներից և լիարժեք շարժունակությունը օգնում են վերացնել աշխատանքային օրվա սկզբում առաջացող սովորական ուշացումները։
- Անգերազանցելի շարժունակություն՝ 10 կգ-ով ավելի թեթև և զգալիորեն ավելի կոմպակտ, քան նմանատիպ մատկոցային հետահար մուրճերը, ինչը TE 2000-22-ը դարձնում է իդեալական միջին և վերահսկվող քանդման աշխատանքների համար, որտեղ օգտագործման հեշտությունը, գործիքի կառավարումը և փոխադրելիությունը առաջնային նշանակություն ունեն արտադրողականության համար։
- Անգերազանցելի աշխատանք մեկ լիցքավորմամբ՝ մեկ զույգ նորարարական Nuron B 22-255 մարտկոցով հնարավոր է քանդել մոտ կես տոննա բետոն, իսկ լրացուցիչ մեծացված մարտկոցների կորպուս օգտագործելու դեպքում՝ մինչև մեկուկես տոննա։
- Գրեթե առանց փոշու ապամոնտաժման աշխատանքներ՝ մինչև 95%-ով ավելի քիչ սիլիցիումային փոշի, եթե օգտագործվում է TE DRS-B փոշեհեռացման համակարգը և համապատասխան Hilti փոշեկուլը։
Կիրառություն
- Բետոնե սալերի և հիմքերի կոտրում՝ մինչև 20 սմ հաստությամբ:
- Հատակի քանում և խողովակաշարերի համար անցքերի բացում։
- Ծանր ասֆալտի հեռացում առանց սալիկների վնասման։
- Լավագույն ընտրություն մեկօրյա ապամոնտաժման աշխատանքների համար, երբ կարևոր են արագ մեկնարկը և բարձր արտադրողականությունը։
- Մինչև մոտավորապես 20 սմ հաստությամբ բետոնե սալիկների և հիմքերի քանդում։
Տեղեկատվություն ապրանքի վերաբերյալ

Մարտկոցային հետահար մուրճ TE 2000-22
- Ապրանքի կոդ #2313199
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Քանդման ուղղություն՝ Հատակ
- Գլխիկի տեսակ՝ TE-S
- Գործիքի քաշ՝ 17,4կգ
- Հարվածի էներգիա՝ 38.2 Ջ
- Հարվածների հաճախականություն՝ 1800 հարված/րոպե
- Չափերը (ԵxԼxԲ)՝ 841 x 630 x 199 մմ
- Եռաառանցքային թրթռում բետոնի քանդման ժամանակ՝ 2.7 մ/վ²
- A-կշռված ձայնային ճնշման մակարդակ՝ 87 dB (A)²
- Լարում՝ 21.6 Վ


















